Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013-ին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք:
«Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ»,- նշել է նախարարը:
Ըստ նրա` պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բացթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները»,- ասել է Աշոտյանը` հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ` Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում: