|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ որոշում է կայացվել հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ հանրահավաքն անցկացվում է քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ` նրանց առաջարկով: «Մենք ընդունեցինք քաղաքացիական նախաձեռնությունների այդ առաջարկը և որոշեցինք հանդես գալ համատեղ ուժերով»,- ասաց նա:
Ռուստամյանը հավելեց, որ խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ: