կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 10:31
Իրավական

Ալվինա Գյուլումյանը կնշանակվի ՍԴ անդամ

Ալվինա Գյուլումյանը կնշանակվի ՍԴ անդամ

«Հայկական ժամանակը» գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։ Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու. թոշակի է գնալու ՍԴ անդամ,ՀՀ ԿԳՆ նախկին նախարար (1991–92թթ) Վալերի Պողոսյանը, ով այս տարվա մարտի 23-ին կդառնա 70 տարեկան և ՍԴ անդամ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։

 

Գյուլումյանը, ով ԵԴ էր գնացել ՍԴ-ից, փաստորեն որոշել է պատեհ առիթը բաց չթողնել և «զոհաբերել» Ստրասբուրգում անցկացնելիք մի քանի ամիսը՝ փոխարենը ցմահ աշխատանք ստանալով ՍԴ-ում։ Թե ով Գյուլումյանին կփոխարինի եվրադատարանում. դեռ հստակ չէ։ Մինչ Գևորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազ դառնալը չէր բացառվում, որ նա կարող է փոխարինել Գյուլումյանին, ինչն այժմ, ըստ էության, բացառվում է։ Հավանական նոր թեկնածուներից մեկը Դավիթ Հարությունյանն է»: