|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից գրանցման քարտերի հավաքելու փաստի մասին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ չպետք է ամեն ինչ այդքան անլրջացնեն:
«Իշխանությունն այնքան բացթողումներ ունի, խնդրեմ` դա քննադատեք, ոչ թե օգտվեք նրանից, որ իգական սեռի ներկայացուցիչ ես. հանրապետական տղամարդկանց քարտերը վերցնել` համոզված լինելով, որ այդ տղամարդը վզիցդ չի բռնի»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը շարունակելու է իր աշխատանքները` անկախ այն բանից` քարտերը ում մոտ են: «Հիմա եթե որոշի երկու տարի իր մոտ պահել այդ քարտերը, ուրեմն մենք մեր ժողովրդի համար որևէ օրենք չպե՞տք է քվեարկենք, չի կարելի, էլի»,- ասաց նա: