|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցների՝ հայ ռազմագերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Եթե ստանանք մուտքի թույլտվություն, սկսվելու է իրավական ճակատամարտ հանուն մեր տղերքի։
Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան ու ստանձնել մեր ռազմագերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»,- գրել է Կոչուբաևը։