կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-21 11:19
Մշակույթ

2014-ից կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ

2014-ից կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ

Այս տարի լրանում է դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակը:

 

Մաեստրոյի հոբելյանի առթիվ դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ, տեղի կունենա հոբելյանական համերգ:

 

2014-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում ևս կանցկացվի հոբելյանական համերգ, իսկ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում՝ մեծարման երեկո: Տարբեր երգչախմբերի, 800 երաժիշտների մասնակցությամբ` հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կազմակերպել ՀՀ պետական հիմնի, «Էրեբունի-Երևան» խմբերգերի կատարում, որը կլինի անվանի մաեստրոյի մեծարման գլխավոր իրադարձություններից մեկը:

 

2014թ. ընթացքում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, Սփյուռքի երգչախմբերի հետ համատեղ համերգ, կառավարության աջակցությամբ կհրատարակվի «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, կկազմակերպվի «Հովհաննես Չեքիջյան» ֆիլմի դիտում և դասական երաժշտության համերգ:

 

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, կպատրաստվեն տարբեր հեռուստահաղորդումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին: Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ: