Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց տարին: Նա նշեց, որ անկախացումից ի վեր կրթական համակարգի համար ոչ մի տարի հեշտ չի եղել, բոլոր տարիներն ունեցել են իրենց դժվարությունները։ Նախարարի հավաստմամբ` 2013-ով ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, իսկ գալիք տարին կարող ենք համարել վերականգնման տարի:
Աշոտյանը խոսեց ընթացիկ տարվա ձեռքբերումների մասին: «Կառանձնացնեի մի քանի կարեւոր ձեռքբերումներ` ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն պետության կողմից` անկախ սոցիալական վիճակից` հաշվի առնելով նրանց առաջադիմությունը: Այս տարի միջազգայնացման շրջանակներում տարված աշխատանքները նույնպես հատկանշական էին, ինչպես նաեւ կարեւոր էր բուհական ենթակառուցվածքների արդիականացումը: Ձեռքբերումների շարքում կուզեի նշել նաեւ ԵԽ-ի կողմից Հայաստանում կազմակերպված տարածաշրջանային նախարարական համաժողովը եւ ՀՀ բուհերի` աննախադեպ քանակությամբ /շուրջ 18/, եվրոպական ծրագրերին մասնակցելն ու շահելը»,-ասաց նախարարը: