կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 18:37
Արցախ

Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, aparaj.am-ի թղթակցի հետ խոսելով  Ազգային առաջին վիճակախաղի խաղարկության մասին, պարզաբանել է արտերկրում վիճակախաղի տոմսերի վաճառքի հետ կապված հարցերը: 

 

- Պարո'ն Աղաբեկյան, գրեթե երկու շաբաթ է մնացել Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը: Աշխարհի տարբեր երկրներից անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Մի քանի անգամ իրազեկել  եք, որ ՀՅԴ-ն մեծ քանակությամբ վիճակախաղի տոմսեր է սպառել: Այսօր, երբ քիչ ժամանակ է մնացել խաղարկությանը, կմանրամասնե՞ք, թե ի՞նչ փուլում է գտնվում եւ իրականում ինչպե՞ս է տեղի ունենում վիճախակախաղի տոմսերի սպառումը:

- Մեծ թվով տոմսեր արդեն սպառված են: ՀՅ Դաշնակցության Բյուրոն որոշում ուներ, եւ  աշխարհի բոլոր կոմիտեությունները լծված էին այդ գործին: Այս պահի դրությամբ մենք տեղեկություն ունենք եւ ուրախ ենք արձանագրելու, որ  ՀՅԴ Լիբանանի, Կիպրոսի, Անգլիայի, Կանադայի, Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեություններն ամբողջությամբ  սպառել են  իրենց հատկացված տոմսերը:

 

Առանձնահատուկ պետք է նշել  ՀՅԴ Լիբանանի եւ Կանադայի կառույցներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ  լուրջ մասնակցություն են ունեցել այս գործին: Նշեմ միայն, որ Լիբանանի եւ Կանադայի կառույցները գնել են 10.000-ական տոմս:

 

Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել հիշյալ մարմիններին, Լիբանանում Արցախի ներկայացուցչին եւ իմ կուսակցական ընկերներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս ազգանվեր ծրագրին: Ես մեծ հույսով սպասում եմ նաեւ մյուս կառույցներից լավ լուրերի եւ հավատացած եմ  եւ կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ այս նախաձեռնությունը հաջողված է եւ հասել է իր նպատակին: