կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 10:23
Հասարակություն

Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ. արդեն պատգամավորների վարորդներն են սպառնում

Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ. արդեն պատգամավորների վարորդներն են սպառնում

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ խոսակցությունների՝ մի քանի ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել։ Այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին՝ Ապոյին, հրահանգել է իր «Ջի կլասի» «Մերսեդեսը» տանի և գրավադրի գրավատանը։

 

Մեքենայի դիմաց գրավատունը նրան տասնութ հազար դոլար է տվել։ Պատգամավորը առաջին ամիսը բարեխղճորեն մուծել է գրավադրված մեքենայի տոկոսը, իսկ արդեն երկրորդ ամսից, այսպես ասած, ձեռք է քաշել մեքենայից և չի վճարել անհրաժեշտ գումարը։ Իսկ, երբ նրան գրավատան աշխատակիցները զանգահարել և հիշեցրել են իր պարտքերի մասին, նա ասել է, որ կարող են այդ մեքենան վերցնել, իրեն դա այլևս պետք չէ։ Երբ գրավատան աշխատակիցներն այն վաճառել են, ամիսներ անց պատգամավորը հայտնվել է և պահանջել իր մեքենան, ավելին՝ սպառնացել, որ եթե չվերադարձնեն, դատարան կդիմի։

 

Թե, որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, մենք փորձեցինք պարզել անձամբ պարոն Քոչարյանից։ Սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց, համենայնդեպս, նրա հեռախոսազանգին պատասխանած անձնավորությունը ներկայացավ որպես իր վարորդ, որը, չգիտես ինչու, մեր հարցը լսելուն պես միանգամից կորցրեց հավասարակշռությունը այն աստիճան, որ սկսեց հայհոյել ու վիրավորել. «Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ»։ -Այսի՞նքն - Գնա, ես քո.... Բնականաբար, մենք ձայնագրությունը կներկայացնենք համապատասխան մարմիններին»,- գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։