|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ilur.am-ը գրում է. «Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը իր որդու ձերբակալման պատմությունից հետո, ինչպես գիտենք`այդպես էլ հրաժարական չտվեց, ավելին, հայտարարեց, թե չի պատրաստվում խառնվել որդու հետ կապված գործին: Իսկ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, շուտով Յուրի Վարդանյանի որդին ազատ կարձակվի: Իրավապահներն արդեն պատրաստվում են հայտարարել, որ նրա մոտ հայտնաբերվել է 56 գրամ թմրանյութ, որը նախարարի որդին պատրաստվել է ինքն օգտագործել:
Իրականում, ինչպես վստահեցնում են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու մոտ ոչ թե 56 գրամ էժանագին թմրանյութ է հայտնաբերվել, այլ մեծ քանակությամբ ծանր տեսակի թմրանյութ: Իսկ որ ամենակարեւորն է, նույն աղբյուրները պնդում են, որ ձերբակալությունից անմիջապես հետո, առաջին իսկ հարձաքննության ժամանակ Յուրի Վարդանյանի որդին իրավապահներին շոկի մեջ է գցել` հայտարարելով, ցուցմունք տալով, որ թմրանյութը նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս ցուցմունքից հետո ոստիկանների ձեռքներն ու ոտքերը, ինչպես ասում են, կապվել են»:
Շարունակությունն` այստեղ: