կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 17:29
Առանց Կատեգորիա

Խփի, հանգստացի. Օսիպյանն` ընդդեմ կանանց

Խփի, հանգստացի. Օսիպյանն` ընդդեմ  կանանց

Հայտնի է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ամուր նյարդեր ունի: Նա սովորաբար ցույցերի և բողոքի ակցիաների ժամանակ աշխատում է որքան հնարավոր է հանգիստ բացատրել քաղաքացիներին` ինչն ինչոց է: Սակայն նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած այսօրվա բողոքի ակցիայի ընթացքում կանանց, ի վերջո, հաջողվեց հունից հանել փոխոստիկանապետին:

 

Բանը հասավ նրան, որ Օսիպյանը մի կնոջ բարկացած ասաց. «Խփի, հանգստացի»: Բայց ակտիվիստը նշեց, որ ինքը միամիտ չէ. «Իյա, որ խփեմ, տանեք` փակեք»:

 

Հետո մեկն էլ Օսիպյանի հետ պահի տակ սկսեց «դու»-ով խոսել: «Իմ հետ մի հատ «դուք»-ով խոսեք»,- հրահանգեց փոխոստիկանապետը, սակայն պատասխանը չուշացավ. «Պա~հ, չէ մի»: 

 

Մի կնոջ էլ նյարդայնացրել էր այն, որ Օսիպյանը կանանցից մեկին շատ մոտ էր կանգնած: «Օսիպյա’ն, թող խոսի կինը, մտել ես բերանը, դա կոռեկտ չի»,- ասաց կինը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: