Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երկօրյա նստացույցից հետո Արցախյան պատերազմի մասնակից 50-ից ավելի ազատամարտիկներ այսօր Ազատության հրապարակից բողոքի երթ կազմակերպեցին դեպի ՀՀ կառավարության շենք՝ նամակ հանձնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ազատամարտիկները կրում էին «Զինծառայողը վարձկան չէ», «Ազատամարտիկների իրավունքները ոտնահարվում են», «Ազատամարտիկներն անտեսված են» կարգախոսներով պաստառներ:
Արդեն հայտնել ենք, որ մայիսի 11-ին Ազատության հրապարակում նստացույց էր սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով իշխանություններից պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրան էին միացել մի խումբ այլ ազատամարտիկներ:
Կառավարության շենքի առջև երթի մասնակիցների դիմավորեց ՀՀ կառավարության աշխատակազմի` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա առաջարկեց երթի և նստացույցի հիմնական կազմակերպիչ Վոլոդյա Ավետիսյանին իրենց խնդիրը բանավոր ներկայացնել, իսկ նամակը հանձնել կառավարության շենքում, մյուսներին էլ հորդորեց սպասել:
Ազատամարտիկները նամակը հանձնելուց հետո կրկին կվերադառնան Ազատության հրապարակ և, ամենայն հավանականությամբ, մինչև վաղը կշարունակեն իրենց նստացույցը: