|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Դրանցից մեկը վերաբերում էր ստվերի կրճատման ցուցանիշներին: «Որքա՞ն է ստվերի աստիճանը տնտեսության մեջ, ի՞նչ չափի կրճատման մասին է խոսքը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այդ հարցին կոնկրետ չպատասխանեց` ասելով, որ ստվերի կրճատման ցուցանիշներ հնչեցրել են թե' վարչապետը, թե' նախարարները, գնահատականներ հնչեցրել են նաև տարբեր աղբյուրներ, որոնց, ըստ նախարարի, ծանոթ է նաև Արծվիկ Մինասյանը: «Ստվերային տնտեսությունը 40 տոկոսից պակաս է կամ ավելի է …»,- ասաց ԿԲ նախագահը` փորձելով խուսափել կոնկրետ ցուցանիշներ հրապարակելուց:
Ջավադյանի պատասխանին արձագանքելով` պատգամավորը նշեց. «Ես նկատում եմ, որ բոլոր գնահատականներում Դուք չեզոք դիրք եք գրավում: Ստացվում է, որ եթե անգամ կառավարությունը գնա կեղեքման ճանապարհով, Դուք դրան գնահատական չեք տա»: