Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` երեկ Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած ըմբոստությունը բողոք էր` ուղղված այս տարիների ընթացքում ձևավորված իշխանական համակարգի դեմ:
Ըստ Մարտիրոսյանի` հասարակությունում առկա խնդիրները չեն լուծվում, և դրանց լուծման պահանջը գնալով արմատական տեսք է ստանում: «Շանթի գործողություններն անտրամաբանական չէին, ինչպես փորձում են շատերը ներկայացնել: Գոյություն ունեն պայքարի տարբեր մոտեցումներ, իսկ Շանթ Հարությունյանը ընտրել է պայքարի այդ ձևը, որը հասարակության աջակցությանը չարժանացավ: Տրամաբանությունից դուրս այսօրվա երկրի վիճակն է: Եթե ինչ-որ մեկը պայքարի որևէ ձև է ընտրում, պետք չէ նրան պիտակավորել, առավել ևս, որ Շանթը թեև յուրօրինակ, բայց ազնիվ մտածելակերպով անձնավորություն է»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:
Խոսելով երեկվա գործողություններում հնարավոր սադրանքների մասին` Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ այդ գործողություններին մասնակցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ինչը օրենքի կոպտագույն խախտում է:
«Յուրաքանչյուր ոստիկան, որը քաղաքացիական հագուստով մասնակցում է նման ակցիաների, դա կարելի է պոտենցիալ սադրանք համարել: Մենք ունենք Մարտի 1-ի փորձը, ահա` ինչու չպետք է թույլ տալ, որ ոստիկանները նման ձևով գործեն»,- ասաց նա: