Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Կենտրոնի դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղաքացիների գործով առաջին դատական նիստը, գրեթե անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել դրսում: Դատարանի շենքի առջեւ հավաքված ամբաստանյալների համակիրներին ու հարազատներին թույլ չէին տալիս անցնել արգելապատնեշներից այն կողմ և մասնակցել դատավարությանը, ինչն էլ բարկացրել էր հավաքվածներին:
Վիճակն էլ ավելի թեժացավ, երբ մի երիտասարդ, որի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել, անկանոն կրակոցներ արձակեց` վնասվածք պատճառելով 5 ոստիկանի: Դատական նիստի ավարտից հետո էլ միջադեպ տեղի ունեցավ դատարանի շենքի առջեւ ծառայություն իրականացնող ոստիկանների և ամբաստանյալներից մի քանիսի հարազատների միջև: Բանն այն է, որ այս ոստիկաններից մի քանիսն անցնում են նոյեմբերի 5-ի գործով:
«Դու մարդ չես, դու իմ հոր դեմ ցուցմունք ես տվել»,- դիմելով ոստիկաներից մեկին` բացականչեց ամբաստանյալներից մեկի դուստրը:
Միջադեպի մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: