կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 11:48
Հասարակություն

Հայտնի է, թե ովքեր են լինելու ԵՄ անվճար վիզա ստացողները

Հայտնի է, թե ովքեր են լինելու ԵՄ անվճար վիզա ստացողները

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև  «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի շնորհիվ մարդկանց որոշակի խմբերի համար դեպի ԵՄ անդամ պետություններ վիզային ձևակերպումները կլինեն անվճար: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը:

 

Նշենք, որ այսօր զեկուզմամբ պետք է հանդես գար ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով, սակայն, գուրծուղման էր: «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրի համաձայն` վիզայի տրամադրումը կլինի անվճար հաշմանդամություն ունեցող անձանց, պաշտոնական պատվիրակություների անդամների, արտերկրում կրթական ծրագրերի մասնակից կամ հետբուհական կրթություն ստացող անձանց, արտերկրում աշխատանքներ տանող լրագրողների, միջազգային մարզական միջոցառումների մասնակիցների, գիտական, ակադեմիական, մշակութային, գեղարվեստական աշխատանքներին մասնակցող մարդկանց, շտապ բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող անձանց համար: Վիզաների տրամադրումը կդյուրացվի նաեւ արտերկրում վերապատրաստման դասընթացների մասնակցող ուսուցիչների, գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանում գրանցված տանսպորտային միջոցների վարորդների համար և այլն: Այս խմբի մարդկանց համար վիզայի վճարը նախկին 64 եվրոյի փոխարեն կկազմի 35 եվրո:

 

Նշենք, որ «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը չի գործի Մեծ Բրիտանիա և Իռլադիա մեկնող քաղաքացիների համար, քանի որ այս երկրները չեն համաձայնել միանալ համաձայնագրին: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից էլ Եվրամիության քաղաքացիները ազատվելու են Հայաստան մուտք գործելու համար վիզայի պահանջից: