կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-02 11:55
Հասարակություն

Հափշտակություն` ռոք երաժշտությամբ

Հափշտակություն` ռոք երաժշտությամբ

Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում` qahana.com-ում, հրապարակվել է «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերնագրով հոդվածը, որը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել սոցիալական կայքերում: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը:

 

«Ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: Այս մշակույթը անընդհատ փոփոխվում է, ինչպես քամելեոնը, հարմարվելով նոր սերնդի հոգեկան վիճակների նրբերանգներին, փոխում է իր «նոր» ոճերի անվանումները, անգամ, կարծես թե, երբեմն մերժում է երեկվանը և ընդվզում ինքն իր դեմ, որպեսզի դրանով կենդանացնի հետաքրքրությունն ու ճաշակը նույն բանի նկատմամբ, բայց նրա բուն էությունը միշտ նույնն է: Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել ևս անընդունելի է քրիստոնյաների համար:

 

Հենց ռոք-էն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն. դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների, չափազանց բարձր դոզաներից լինում են մահացոթյան, բռնության, ինքնասպանության դեպքեր:

 

Դեռ չենք խոսում ամենախելահեղ լուտանքների մասին, որոնք հնչում են երգերում, ռոք-աստղերի հանդուգն հայտարարությունների մեջ, որով սնված Է այս «նոր մշակույթի» ամբողջ սև փիլիսոփայությունը: Եվ այդուհանդերձ հաճախ արտասանվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը, հաճախ կարելի է տեսնել Խաչի կամ Տիրոջ պատկերը, բայց դա առավել ևս պետք է վիրավորի քրիստոնյայի սիրտը, տեսնելով, թե ինչպես են ծաղրում սրբությունները: Երգերում հանդիպում ենք Աստծուն անարգող արտահայտությունների, երբեմն բացահայտ սատանայությունների: Նպատակադրվելով վերջնականապես բարոյազրկել երիտասարդությանը և տարածել դիվային ազդեցությունը, շատ ձայնագրություններում դրված են, այսպես կոչված, «ենթագիտակցական ազդանշաններ», այսինքն՝ սարսափելի բառեր, կոչեր, անեծքներ, որոնք կարելի է հայտնաբերել ձայնագրությունը հակառակ ուղղությամբ պտտելիս:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ենթագիտակցությունը որսում է հակառակ արտասանած խոսքը, և կարող է վերծանել այն, անգամ եթե դա հաղորդվել է լսողի համար անծանոթ լեզվով: Ռոք-էն-ռոլլի ենթագիտակցական ազդանշանները ունեն այսպիսի բովանդակություն.

ա) ամեն տեսակի սեռական այլանդակություններ,

բ) խռովության կոչեր ընդդեմ սահմանված օրենքների,

գ) դրդում դեպի ինքնասպանություն,

դ) նվիրում սատանային»:

 

Շարունակությունը` այստեղ: