| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեւանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայում ընդգրկված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Երեկ Ավագանու նիստի ժամանակ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչպես ընդգրկվեց ԲՀԿ ցուցակում՝ ԲՀԿ-ի PR-ի շրջանակո՞ւմ, թե՞ իր ցանկությամբ։ Իրինան պատասխանել է. «Չէ իմ ցանկությունն էր եւ ես հուսով եմ, որ մի բանով կկարողանամ օգտակար լինել քաղաքին»: Հատկապես որ ոլորտներին է ուզում օգտակար լինել, որոնք են հրատապ լուծում պահանջող հարցերը. «Ես կարծում եմ, որ ֆինանսատնտեսական ու հարկային ոլորտներում, տրանսպորտը, քաղաքաշինությունը: Ինձ թվում է բոլոր հարցերը շատ կարևոր են, անելու շատ բան ունենք»:
Ուղեվարձի թանկացման դեմ հասարակական բողոքի վերաբերյալ ասել է. «Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է դա, որովհետեւ հենց մեր երիտասարդությունն է մեր ապագան ստեղծում»: Իսկ հնարավո՞ր է Ավագանի մտնելը քաղաքականություն մուտք գործելուն ուղղված քայլ էր, կարճ է պատասխանել. «Ապագան ցույց կտա»: