Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ կինոյի 90-ամյակին:
Թատերական ինստիտուտի հեռուստաանիմացիայի ֆակուլտետի վարիչ Անիտա Երզնկյանը նշեց, որ գիտաժողովի կարեւորությունն այն է, որ արդեն փորձառու կինոգետների, կինոքննադատների կողքին ելույթներ ունեն նաեւ երիտասարդները, ինչը փաստում է, որ հայ կինոն ապագա ունի:
«Գիտաժողովն առիթ է հայ կինոյի խնդիրների եւ նվաճումների մասին խոսելու, քանի որ ելույթների թեմատիկան բավական լայն է»,-ասաց նա:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն, իր հերթին, նշեց, որ «Կինոաշունն» արդեն շատ մեծ ժողովրդականություն է վայելում, եւ մարդիկ սպասում են ծրագրին:
«Այս տարի «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում, երբ սահմանամերձ գյուղերից մեկում հերթական ֆիլմն էր ցուցադրվում, տեղի ուսուցիչներից մեկն ասաց, թե` ինչպես Մաշտոցն է հայ գրերը տարածել, այնպես էլ դուք եք հայ կինոն տարածում: Դրանից ավելի լայն գնահատական եւ մեծ պարծանք չկա մեզ համար»,- ասաց Գեւորգյանը: