Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բավական է անընդհատ ահաբեկված ման գանք, որ պատերազմ կսկսվի, որովհետեւ պարոն Ալիեւը խելքը հացի հետ չի կերել, որ վտանգի իր ահռելի ունեցվածքն ու բարեկեցությունը. անդրադառնալով պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին` այսօր լրագրողներին ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:
«Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե պատերազմն ինչ հետեւանքներ կունենա հատկապես Ադրբեջանի համար»,- նշեց նա` կարծիք հայտնելով, որ հարեւան երկիրը սառը պատերազմ է վարում Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ:
«Նա ամեն կերպ ուզում է մեզ ներքաշել մրցավազքի մեջ, որպեսզի մենք անընդհատ փորձենք մեր ուժերն ու մեր միջոցները ներդնել ավելի շատ զենք ու զրահ գնելու մեջ: Բայց մենք չպետք է տուրք տանք այդ տրամադրություններին, այլ պետք է թույլ տանք, որ ինքը շարունակի դա անել»,- ասաց Արամ Սարգսյանը`հավելելով, որ մանեւրելու հնարավորությունները շատ են, որոնցից, սակայն, Հայաստանը չի օգտվում: