|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այս օրերին ամենաքննարկվող թեման Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն է:ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտրությունը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնում դուր չի եկել Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչն էլ դարձել է բախման պատճառ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են: Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել է հարթել իրավիճակը, քանի որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, թե ՀԱՕԿ-ը հանդես է գալու հայտարարությամբ, ինչը նշանակում էր, որ ամեն ինչ ավելի էր թեժանալու:
Լուրը թերթին չի հաջողվել ճշտել կողմերից: