Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Մայիսի 3-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կան արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես առևտրի կենտրոնի ազդարարման ինքնաշխատ համակարգը չուներ բարձրախոսով հրդեհի մասին իրազեկելու, ներսում գտնվող մարդկանց ուղղորդելու հնարավորություն և հնչում էր միայն ազդարարման շչակը, անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում հրդեհի դեպքում առաջին օգնության տրամադրման վարքականոններին: Բացակայում էին տարահանման ելքերի ցուցանակները, վթարային լուսավորությունը և ծխահեռացման համակարգը: Շենքի ներսում առկա են հրդեհաշիջման ծորակներ, սակայն հրդեհաշիջման համար նախատեսվող ջրի պաշարը բավարար չէ: Առևտրի կենտրոնը բավարար չափով ապահովված է կրակմարիչներով:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը համալիր հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգումներ է իրականցնելու «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը: