|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ աղբյուրի՝ մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե,-ն է․ նա աշխատում էր նշված սուպերմարկետում։