կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 15:10
Քաղաքական

Արամ Հարությունյանը չգիտեր, որ իր աշխատավարձը կրկնապատկվելու է

Արամ Հարությունյանը չգիտեր, որ իր աշխատավարձը կրկնապատկվելու է

 Պարզվում է՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղյակ չէ, որ հաջորդ տարվա հուլիսի մեկից իր եւ իր գործընկեր նախարարների աշխատավարձը կրկնակի բարձրանալու է` դառնալով վեց հարյուր հազար դրամ: Արամ Հարությունյանը տեղյակ է միայն, որ ինքը ստանում է 300 հազար դրամ:

 

«Չգիտեմ, երբ որ բարձրանա կիմանամ: Այդ հարցերը չեմ ուզում խորացնել, որովհետեւ բյուջեի քննարկումների ժամանակ տրվել է անհրաժեշտ բացատրություններ: Հիմա ես այդ ոլորտի գիտակը չեմ եւ կարծում եմ` դուք լավ կլինի ինձ իմ ոլորտի վերաբերյալ հարցեր տաք»,-հայտարարեց Արամ Հարությունյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք բավարարում է իրեն 300 հազար դրամը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես ոչ միայն 300 հազարը , ընդհանրապես, երբ որ ստանում է պետական ծառայողը համապատասխան աշխատավարձ, բնականաբար նաեւ իր ընտանիքի անդամներն են ստանում, հետո ընտանեկան բյուջեն  բաշխում են այնպես, որպեսզի կարողանան ամսվա մեջ ապրել, հետեւաբար չի կարելի բավարերելու, կամ չբավարարելու տեսանկյունից հարցը դնել: Պետք է հարցադրումը դնել, թե դու ամեն ամիս ինչպիսի եկամուտ ունես,  դու եւ քո ընտանիքը ,եւ քո ծախսերը դիտարկես ըստ եկամուտների, եւ ոչ թե` ըստ անհրաժեշտության: Բնակաբար, մենք հենց այդպես էլ անում ենք»:

 

Դիտարկմանը, որ թե հավելյալ եկամուտներ չլինի, որքան գումար է անհրաժեշտ նորմալ ապրելու համար, նախարարը հակադարձեց.« Ես չեմ հաշվել, կհաշվեմ եւ ձեզ կտեղեկացնեմ: Ասեմ, որ աշխատում ենք որպեսզի խնդիրներ չլինեն, եւ գումարը բավականացնի»: Մեր խնդրանքով, անդրադառնալով այն տեղեկությանը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է հրաժարվել իր աշխատավարձի բարձրացումից, արդյո՞ք նախարարը պատրաստ է հետեւել նրա օրինակին, նախարարը հայտնեց, որ եթե նման որոշում կկայացվի, իր դիրքորոշումը կհայտնի: Հետո նախարաը դժգոհեց, որ «ժպիտը դեմքներիս» հարց ենք տալիս ու մեզ իրավունք վերապահում եթե-ներով հարցեր տալ: