Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 11-ից ,Հայաստանում մեկնարկել է համաներմամբ կալանավորներին ազատ արձակելու գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
Ըստ նրա` համաներման շնորհիվ պատժից կազատվի 500-600 մարդ, 900-1000-ի պատժաչափը կկրճատվի, բացի այդ` համաներումը կտարածվի նաև այլընտրանքային պատիժ կրող 1500 անձի նկատմամբ: Նախարարի խորհրդականի խոսքով, սակայն, համաներումը չի տարածվի այն անձանց նկատմամբ, որոնք գտնվում են դատական փուլում, այսինքն` նրանց նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել:
Նշենք, որ այս համաներումը, որն անկախությունից ի վեր 9-րդն է, ավելի լայն կիրառություն ունի, քան նախորդները:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված համաներման ակտի նման լայն կիրառությունը, Առուստամյանը պատասխանեց, որ սա մարդասիրության էլ ավելի մեծ դրսևորման ձև է: Բացի դրանից, ըստ նրա, համաներումը տնտեսական առումով պետությանը մեծ օգուտ կարող է տալ, քանի որ կալանավայրերի գերբեռնվածության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Առուստամյանը նշեց նաև, որ պատիժը կրող անձը ցանկանա, թե` ոչ, համաներման ակտը նրա նկատմամբ կիրառվելու է: