Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Միշա Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին գյուղապետարանում խոշոր չափի յուրացումներ կատարելու համար:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գյուղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասի, 308, 314 հոդվածների 1-ին մասի հատկանիշներով: Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրանքի` Միշա Դանիելյանը, զբաղեցնելով Կարմիրգյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, անցկացրել է մի շարք աճուրդներ` էական վնաս է պատճառելով Կարմիրգյուղ համայնքի օրինական շահերին: Բացի այդ` գյուղապետը մեղադրվում է, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, 2 պետական ծրագրերի իրականացման ընթացքում խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնական կեղծիքներով ավագանու նիստի որոշումները կազմելու, ստորագրելու և վավերացնելու մեջ:
Yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում, սակայն, գյուղապետը հերքեց իրեն առաջադրված մեղադրանքները` նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Քաղաքական հարցեր ա: Բռնեցին, սթից գրեցին. ես ոչ բռնել եմ, ոչ տփել եմ, ոչ էլ հանցագործություն եմ արել: Գործը քննությունը կպարզի»,- ասաց նա և հավելեց, որ գյուղապետարանում բոլոր փաստաթղթերը կան, որոնք կապացուցեն, որ աճուրդները նորմալ են արված, ծրագրերն էլ` իրականացված:
Դանիելյանը համոզված է, որ դատարանում ամեն բան կպարզվի, իսկ գործը հարուցած` Գեղարքունիքի մարզի քննիչները պատասխան կտան:
«Ես չեմ իմանում. ուզում են քաղաքական հարցերով բան կպցնեն: Քննիչները եկել, սխալ գրել են, գործը հասել ա դատարան, իրանք էլ պետք ա ատվեչա լինեն, էգուց ես իրանցից պատիվ եմ պահանջելու»,- ասաց գյուղապետը: