Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում էկոնոմիկայի նախարարության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ ընկերության նախագահ Վաղարշ Աբրահամյանը համաձայն չէ. գրում է «Հայկական ժամանակը» եւ հիշեցնում, որ նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հայտարարել է, որ ոսկու շուկայում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտած խախտումների համար ընկերությանը 95 միլիոն դրամի տուգանք է սպառնում։ Վաղարշ Աբրահամյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ոչ միայն համաձայն չէ նախագծի հետ, այլ պատիվ է պահանջելու դեռ ակտը չկազմված՝ իր բարի համբավն արատավորելու համար: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
-Պարոն Աբրահամյան, օբյեկտի՞վ թիվ է 95 միլիոն դրամի տուգանքը։
-Իհարկե՝ ոչ:
-Դուք տեսչության կողմից նշված խախտումներից որ կետի հետ համաձայն չեք։
-Ոչ մեկի:
«Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ում խախտումներ չկան:
-Ձեզ հետ նախագիծը քննարկե՞լ են։
-Բացարձակ չեն քննարկել: Ես առարկությունները կներկայացնեմ, իրենք ինձ ակտը կբերեն:
-Դուք բողոքարկելու հնարավորություն ունե՞ք։
-Մենք անպայման պետք է բողոքարկենք: Ինձ թվում է՝ իրենք ակտը չեն կարողանա գրել, որովհետև մենք ապացուցելու ենք, որ նման խախտումներ չունենք: Երկրորդը՝ ես պետք է պատիվ պահանջեմ. որ իրենք իմ բարի համբավը առանց ակտը գրելու, միայն նախագծի հիման վրա արատավորում են։ Եթե էդպես է, կարող էին առանց ստուգում բացելու ենթադրել. թե ինձ մոտ որքան խախտում կգտնեն: Մինչև իրենք ակտը չգրեն, օրինական ուժի մեջ չմտնի, ի՞նչ իրավունք ունեն ինձ վարկաբեկելու: Նախագիծն իրավունք ունե՞ն հանրությանը ներկայացնեն: