կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 13:12
Աշխարհ

Սիրիան կարող է պատասխանել Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Ասադ

Սիրիան կարող է պատասխանել Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Ասադ

Սիրիան  բավականաչափ ռազմական հզորություն ունի Իսրայելի ցանկացած հնարավոր ագրեսիային պատասխանելու համար։ Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է լիբանանյան «Ալ-Ախբար» պարբերականին տված հարցազրույցում. հայտնում է Russia Today-ը:

 

«1980-ականներին մենք քիմիական զենք էինք արտադրում, որ կարողանանք դիմակայել Իսրայելի միջուկային զինանոցին։ Այսօր, սակայն, այն արդեն զսպող ուժ չի հանդիսանում։ Մենք ունենք շատ ավելի ժամանակակից զենքեր, որոնք մեկ վայրկյանում կարող են կուրացնել Իսրայելին», -ասել է նա:

 

Ասադի կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է փոխել ուժերի հավասարակշռությունն Մերձավոր Արևելքում և աջակցել Իսրայելին՝ զրկելով Սիրիային քիմիական զենքից։