Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները վերջին օրերին փոխակերպվել են պատերազմի բացահայտ կոչերի: Այժմ, երբ միջազգային հանրությունը մեծ ակնկալիքներ ունի Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալից հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունները՝ Panorama.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը շեշտել է, որ Արցախի խաղաղասեր ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ցանկացած փորձ ավարտվելու է հակառակորդի ահռելի կորուստներով:
«Հարևան երկրի ռազմական գերատեսչությանը հարկ է հիշեցնել, որ արկածախնդրությունը ճակատագրական է լինելու Ադրբեջանի համար»,- ասել է Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ որ Սաբիրօղլուն, մասնավորապես, ասել է, թե հայկական կողմի գործողություններն անխուսափելի են դարձնում ԼՂ հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է տանում: