Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին պարտադրում է ջրաչափեր տեղադրել, սակայն մարդիկ չեն ենթարկվում: Բնակիչների խոսքով՝ ջուրն իրենց հասնում է ինքնահոս եղանակով պապենական սարերից, եւ ընկերությունը որեւէ ծառայություն չի մատուցում իրենց, ավելին, Անգամ փտած խողովակները չեն հիմնանորոգում: Նույնիսկ մտավախություն կա, որ ջրաչափ դնելուց հետո խողովակները կպայթեն:
Իսկ «Հայջրմուղկոյուղի»-ն, ըստ «Ժողովուրդ»-ի, փոխանակ իրավիճակից ելքեր գտնի, հեշտ փող աշխատելու տարբերակ է մշակել: Նրանք ջրի հաշվարկը կատարում են խողովակի տրամագծով կամ անձի թվով' մեկ անձի համար հաշվարկելով 5 խմ ջուր, եւ ամսական ամեն ընտանիքի պարտադրում են վճարել 10-18 հազար դրամ: Չվճարելու դեպքում այն կուտակվում է որպես պարտք, որը մեծանալուց հետո ՓԲԸ-ն արդեն դատարանների միջոցով դրված կալանքների գնով «քերում է մարդկանց կաշին»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: