|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2013 թվականի սեպտեմբերի 9-ից գործարկվելու են արագաչափ սարքեր հետեւյալ հասցեներում`
1. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ (Ալագյազ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ (Ծիլքար գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 116-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համարթույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: