|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Օգոստոսի 23-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ:
Ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել, ու փրկարարները հիմա աշխատանքներ են կատարում այն դադարեցնելու համար: Վիրավորներից մեկը ֆոտոլրագրողին հյատնեց, որ ավտոբուսում գտնվող բոլորը մանկավարժներ են, Փարաքար գյուղից: ՃՈ 5-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանի, ինչպես նաև քննչական խմբի աշխատակիցների կողմից կատարվում են աշխատանքներ՝ պարզելու համար վարորդի և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով վթարի իրավիճակը, դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: