Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վճարովի կայանատեղիները կգործեն սեպտեմբերից, քանի որ բնակիչների մեծ մասը քաղաքում չէ և տեղյակ չէ նոր փոփոխության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Ըստ նրա` կայանատեղիների ներդրման համակարգը ներառում է Երևանի բոլոր վարչական շրջանները: «Այս համակարգի ներդրմամբ կկանխվի որոշ անձանց կողմից ապօրինի դրամահավաքը»,- ասաց նա և հավելեց, որ հավաքված գումարների 70%-ը մտնելու է ընկերություն, որից 16,6% վճարվելու է որպես ԱԱՀ, ինչպես նաև արվելու են այլ վճարումներ: Իսկ ընկերությանը մնալու է ընդամենը 10% շահույթ:
Հարությունյանի խոսքով` 12000 դրամանոց տարեկան տուրքը կգանձվի 2014 թ. հունվարից, իսկ նրանք, ովքեր արդեն վճարել են, կարող են գումարը հետ պահանջել քաղաքապետարանից:
Ըստ նրա` ավտոկայանատեղիում մեքենայի վնասվելու դեպքում կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, փոխարենը մեքենայի տերը կարող է դիմել քաղաքապետարան և ստանալ համապատասխան տեսագրությունը:
Հարցին` արդյո՞ք տաքսիների վարորդների համար կլինեն արտոնություններ, Հարությունյանը պատասխանեց, որ տուրքը սահմանված է բոլորի համար: