|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այն դեպքում, երբ պետությունը, կառավարութունը չի հոգում Արցախից տեղահանվածների կացարանի խնդիրը, ի՞նչ պայամնով են դադարեցվում աջակցության տարբեր ծրագրերը ․ հարցին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց. Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ այդ ծրագրերը դադարեցված չեն, պարզապես ավարտված մեկ ծրագրին հաջորդելու է այլ ծրագիր։
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանվածները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ՝ 25 հազարական դրամ․ 1-ին եւ 2-րդ խմբերի անչափահասներն ու հաշմանդամները կստանան յուրաքանչյուրը 50 հազար դրամ»։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է հանրային քննարկում ՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։
Մանրամասները՝ տեսանյութում։