Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի քաղաքապետարանի առջեւ 11 օր անժամկետ նստացույց հայտարարած Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը կոչով դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որպեսզի նա կարգավորի քաղաքապետարանի առջեւի խոտածածկը չափից ավելի ջրելու, ինչպես նաև իրենց համար վրանի կամ հովանոցի տեղադրման հարցը: Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևան տրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնանկությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ իրենք այս օրերին վրան կամ հովանոց տեղադրելու կապակցությամբ պաշտպանի կողմից միջնորդելու խնդրանքով դիմում չեն ստացել: Ըստ նրա` նման ահազանգ իրենց թեժ գծին ստացվել է օրեր առաջ, երբ ոստիկաններն առաջին անգամ խոչընդոտել են ակտիվիստների կողմից վրան տեղադրելու փորձերին: Սակայն ՄԻՊ-ի գրասենյակը դիմում է ստացել խոտածածկը չափից ավելի ջրելու վերաբերյալ:
Ն. Կարմիրշալյանը միաժամանակ հայտնեց, որ Կարեն Անդրեասյանն ուշադրության կենտրոնում է պահում ակտիվիստների բարձրացած խնդիրները և դրանց կապակցությամբ պատրաստվում է վարույթ սկսել: Ըստ նրա` ՄԻՊ ներկայացուցիչները մշտապես այցելում են ակտիվիստներին, լսում նրանց մտահոգող խնդիրները, իսկ հարկ եղած դեպքում անհրաժեշտ ուշադրություն և աջակցություն ցուցաբերում: