Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ անցնող շաբաթվա ընթացքում բոլորի ուշադրությունը բևեռված էր խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության վրա:
«Իշխանության ներկայացուցիչները բավական լոյալ են արտահայտվում այդ համագործակցության վերաբերյալ, բայց իրականում իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի այդ ուժերի համագործակցությանը, որովհետև իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ իշխանությունը հիմքեր ունի անհանգստանալու, որովհետև երկրում վիճակ փոխելու համար պետք է համակարգային փոփոխություն, ինչն էլ ենթադրում է իշխանափոխություն:
Պատգամավորի խոսքով` իհարկե, ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք դրսևորեր և դառնար «հինգից մեկը», սակայն ՀՀԿ-ն ամեն կերպ դեռեւս փորձում է պահել իր իշխանությունը:
Նա նշեց, որ «Ժառանգությունը» խնդիր է դրել ամբողջական իշխանափոխության, բայց պետք է կոնսենսուսով ձևավորել օրակարգ, ինչը ենթադրում է որոշակի զիջումների գնալ: «Հպանցիկ նայելով իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների հիստերիային, որն անցնում է թույլատրելի սահմանը, կհասկանաք, որ, իսկապես, իշխանությունները լուրջ անհանգստացած են այդ համագործակցությունից, և անում են ամեն ինչ` խոչընդոտելու այդ համագործակցությանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: