կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 20:01
Հասարակություն

Գյումրեցի երիտասարդները` ի պաշտպանություն հայ վարորդի

Գյումրեցի երիտասարդները` ի պաշտպանություն հայ վարորդի

Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով ռուսական դատարան բերելու եւ դրանով հայ քաղաքացու հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու փաստին այսօր արձագանքել են գյումրեցի երիտասարդները, ովքեր հավաքվել են Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսարանի առջեւ եւ ցանկացել հանդիպել ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարի հետ: Երիտասարդները ցանկացել են անձամբ հանդիպել հյուպատոսին, հաղորդել իրենց դժգոհությունն ու փոխանցել «Արմենիա» գրությամբ եւ հայկական զինանշանով շապիկ.. հայտնում է asparez.am-ը:

 

«Քանի որ Ռուսաստանը չի կարող մի շապիկ ապահովել բանտարկյալի համար, մենք Հայաստանից հյուպատոսի միջոցով փորձում ենք այն փոխանցել ռուսական կառավարությանը»,- իրենց քայլն այսպես են բացատրել գյումրեցի երիտասարդները:

 

«Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով որեւէ տեղ են տանում, էլ չեմ ասում, որ բերել են դատարան,- նշել է քաղաքացիական ակտիվիստ, ակցիայի նախաձեռնող Արսեն Վարդանյանը,- Այս կերպ մենք հաղորդագրություն ենք փոխանցում մեր իշխանություններին, որ շուտափույթ արձագանքեն: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում դժբախտ պատահարներ, բայց այս մեկն առանձնահատուկ էր, վերաբերմունքն այլ էր: Հստակ արձագանքների ենք սպասում եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանին ենք կոչ անում: Ժնեւի կոնվենցիան, իմ կարծիքով, խախտվել է»:

 

Գյումրեցի երիտասարդները վաղը առավոտյան դարձյալ հավաքվելու են հյուպատոսարանի առջեւ՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը:

 

Շարունակությունը կարդացե’ք «Ասպարեզ»կայքում