Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոփառատոնի շրջանակներում Մարտին Յաբսի «Նորան դեռ ողջ է», Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ», Նաչո Մարտինի «Էլ նինյո Միգել», Նատալյա Ալմադայի «Գեներալը» ֆիլմերը ներկայացված են վավերագրական ֆիլմերի մրցույթում:
«Նորան դեռ ողջ է» ֆիլմն առաջին անգամ է ցուցադրվում: Ինչպես Մ. Յաբսն է նշում, 2003 թվականին ֆիլմը նկարահանելուց չէր ակնկալում, որ մի օր այն կներկայացնի Հայաստանում: Ֆիլմի հերոսուհին ֆիզիկական և մտավոր արատներ ունի, բայց դեռ ողջ է և արդեն բոլորում է 30-ամյակը: Ռեժիսորն ընդգծեց, որ Նորան տխուր չէ. «Նա իր աշխարհում երջանիկ է ու առողջ»:
Իսկ «Էլ նինյո Միգելը» ֆիլմի հերոսը ֆլամենկոյի` բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկն է. կենդանի լեգենդը փորձում ստիպել, որ հին ու շարքից դուրս եկած կիթառը երգի:
«Գեներալը» ֆիլմով Նատալիա Ալմադան կյանքի է կոչում այն ձայնագրությունները, որոնք ժառանգել է տատից. հուշեր իր ապուպապի` գենարալ Պլուտարկո Կալյեսի մասին, որը 1924-ին Մեքսիկայի նախագահը դարձավ:
«Հոյակապ ոչինչ» ֆիլմը պատմում է, թե ինչպես է Իրանի հարավի հեռավոր շրջանում տեղացի երիտասարդ ուսանողը արվեստի դասընթաց կազմակերպում: Նա միաժամանակ ուսուցիչ է եւ հովիվ ու շատ գործեր ունի հետադեմ հասարակությանը փոխելու համար: