|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ուկրաինայում ռազմական գործողությունների 10 օրվա ընթացքում Ռուսաստանը շրջանցել է Իրանն ու Հյուսիսային Կորեան՝ դառնալով աշխարհի ամենաշատ պատժամիջոցի ենթարկված երկիրը։
Փետրվարի 22-ից ի վեր Ռուսաստանը 2778 նոր պատժամիջոցների թիրախ է դարձել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում։ Երկրի դեմ պատժամիջոցների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 5530-ի։ Սա ավելին է, քան Իրանինը, որը տասնամյակի ընթացքում բախվել է 3616 պատժամիջոցի՝ հիմնականում իր միջուկային ծրագրի պատճառով, Սիրիայինը, որի նկատմամբ կիրառվել է 2608 պատժամիջոց, Հյուսիսային Կորեայինը (2 077), Վենեսուելայինը, Մյանմարինը և Կուբայինը (651, 510 և 208՝ համապատասխանաբար):