Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցած ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների զինատեսակների ցուցադրության եւ ցուցադրական թռիչքների ժամանակ հայ օդաչուները ներկայացրեցին բավականին բարդ ու տեսարժան վարժություններ, պտույտներ:
Բացի ՌՕՈւ օդաչուների կատարած թռիչքային գեղեցիկ հնարքներից, ցուցադրվեց պայմանական խոցված ինքնաթիռի` կատապուլտ եղած օդաչուի պայմանական տարհանման «օպերացիա», պարաշյուտիստների թռիչք եւ այլն:
Հյուրերին ցուցադրվեցին նաեւ հայկական զինված ուժերի սպառազինությունում առկա ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության ու ռադիէլեկտրոնային պայքարի միջոցներ` նորագույն կամ արդիականացված սպառազինություններ:
Դիտե’ք տեսանյութը: