|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բրազիլիական Բելու Օրիզոնտի քաղաքում` Կոնֆեդերացիաների գավաթի խաղի անցկացման մարզադաշտից ոչ հեռու, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև. հայտնում է Лента.ру-ն:
Ակցիային մասնակցել է մոտ 50 հազար ցուցարար, նրանք փորձել են մարզադաշտ ներխուժել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:
Ակցիայի մասնակիցները մեքենաներ են այրել, մի շարք խանութների ապակիներ կոտրել:
Հիշեցնենք, որ ցույցերը Բրազիլիայում չեն դադարում արդեն մի քանի շաբաթ: Ցուցարարները բողոքում են աղքատության, կոռուպցիայի, ամենաթողության դեմ: