կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 18:35
Աշխարհ

Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր` Ֆրանսիայում

Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր` Ֆրանսիայում

Հուլիսի 18-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության և Terre d`Armenie կազմակերպության նախաձեռնությամբ  «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացվեց  Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր, որի ընթացքում կայացավ Գեղարքունիքի և Լոռու մարզերը ներկայացնող ցուցադրություն. հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:

 

Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 

YAN Voyage տուրիստական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանի  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը: Ցուցադրվեց ֆիլմ Արցախի մասին:

 

Շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին:

 

Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ երիտասարդների միության (JAF) պարի և երգի խմբի համերգը: