կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 10:17
Քաղաքական

Էս սարն իմն է...

Էս սարն իմն է...

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. ««Ի՞նչ ես անում իմ տարածքում»՝ տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»՝ գուցե օդի՞ց է): 


«Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երևանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց կամ իրենց կուսակցությանը: Խորքում ընկած է մտքի տկարությունը, այդ մարդկանց մտքով չի անցնում, որ իրենք պետք է հավասար հիմունքներով մրցակցեն այլ կուսակցությունների հետ, խոսքով և գործով ապացուցեն, որ իրենց փաստարկներն ավելի ուժեղ են, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հնարավոր հաղթանակի կամ պարտության մասին: 

Իսկ եթե դուք ցանկանում եք պարզապես քշել, վտարել, լռեցնել ձեր ընդդիմախոսներին, դա նշանակում է, որ դուք, մեծ հաշվով, պարտվել եք: Այնպես որ, հարգելի հանրապետականներ, մի խուսափեք ձեր մրցակիցների հետ խաղաղ, բարեկամական, քաղաքակիրթ բանավեճերից: Երբ լրատվամիջոցները դրանք կազմակերպում են, մի՛ փախեք՝ ոչ ոբ ձեզ այնտեղ չի ուտի, վերջում իրար կժպտաք ու ձեռք կսեղմեք՝ այդպես պետք է լինի: 

Անպայման չի, որ դուք ամեն տեղ լինեբ իրավիճակի տերնուտիրականը, անպայման չէ, որ ձեր մեջքին դագանակներով զինված ոստիկաններ լինեն: Ավելին ասեմ՝ անպայման չէ, որ դուք ամեն տեղ մեծամասնություն լինեք: Ես, օրինակ, քաջ գիտակցում եմ, որ փոքր կուսակցություններում, ինչպես նաև կուսակցություններից դուրս Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք ինձ նման են մտածում թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, այսպես կոչված, «ազգային» հարցերում: Եվ ոչինչ՝ կյանքից չեմ բողոքում:

Մենախոսական մշակույթի ժամանակն անցել է՝ հնարավոր չէ մարդկանց ուղեղները լվալ՝ բոլոր այլընտրանքային տեսակետները արգելափակելով: «Բիլակներով», «թափով», «ձեն բերող» տղերքը, վարչական շրջանների կոոուպցիոն բաժինների ղեկավարները կամաց-կամաց կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը: Հեռուստաեթերում այսօր չկա իշխանական մենախոսություն, թերթերում երբեբ չի եղել, դե, իսկ ինտերնետում այնպիսի բազմազանություն է, որ թող ու փախիր: 

Բայց, մյուս կողմից, փաստ է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր մրցակիցներից ոչ մեկի հետ բանավեճի չմասնակցեց: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ բազմաթիվ շտաբները իրենց թաղն ընկալում են որպես «սեփական տարածք», որտեղ նրանք չպիտի թողնեն «օտարականներին»:

Աոաջին հերթին հենց Հանրապետականը պետբ է շահագրգռված լինի հանդես գալու որպես քաղաքական ուժ՝ հույսը չդնելով «թաղի տղերքի բիլակների» և ոստիկանների դագանակների վրա: Եթե չշարժեն իրենց միտքը, եթե իրենց ընդդիմախոսների հետ չմտնեն քաղաքական շփման մեջ, դա լավ չի վերջանա: Այպես որ՝ մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեբ, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին: Ամեն ինչ Աշոտյանի վրա մի գցեք»: