Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները սկսել են կամաց-կամաց առանձնանալ այդ կուսակցությունից: Թեեւ խմբակցությունը որոշում էր կայացրել 2012թ. պետական բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, այնուամենայնիվ, մի շարք ԲՀԿ-ականներ գերադասել են իշխանություններին դեմ դուրս չգալ ու պարզապես չմասնակցել քվեարկությանը: Ըստ ԱԺ կայքում դրված տեղեկանքի՝ բյուջեի կատարողականի քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, իսկ Հայկ Խաչատրյանը քվեարկել է ձեռնպահ:
Հղում անելով իր աղբյուրներին՝ «Ժողովուրդ»-ը գրում է, որ պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ այս անգամ չփորձեն անակնկալներ մատուցել՝ ձեռնպահ քվեարկելով կամ քվեարկությանը չմասնակցելով: Սակայն ստացվում է, որ այս նախազգուշացումները նույնիսկ «տեղ չեն հասնում»: Ի դեպ, նաև ՀՀԿ-ականներից մի քանի հոգի չի քվեարկել՝ Աշոտ Արսենյանը, Մարինե Մարաբյանն ու Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք):