Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, «Հայբիզնեսբանկի» աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից. գրում է «Հայկական ժամանակը»:
Գործը այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, նշում է թերթը, ապա այն տեղափոխվեց Երևանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականը:
«Հայկական ժամանակ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ բանկի նախկին աշխատակցուհին իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ գումարները իրեն պետք են եղել ՀՀ մարզային ոստիկանապետներից մեկին ունեցած պարտքը շտապ փակելու համար, այլապես իր ընտանիքին վտանգ էր սպառնում:
Ոստիկանությունում, սակայն, նրա տված այդ ցուցմունքները չեն արձանագրել: Հայտնի չէ. Գրում է թերթը, թե ԱԱԾ քննչականում այդ ցուցմունքը արձանագրվե՞լ է, թե՞ ոչ: