կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 16:02
Իրավական

Երբ քավորը Կճոյանն է

Երբ քավորը Կճոյանն է

Մինչ իշխանությունները փորձում են ելքեր գտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին  մոլեգնող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալից պատվով դուրս բերելու համար, մութ գործարքի եւ դրանից բխած հետեւանքների կապակցությամբ ի հայտ են գալիս նոր մանրամասներ:  

 

Դեռևս 2012թ. հոկտեմբերի 19-ին  «Հրապարակ» օրաթերթը  տեղեկացրել էր, որ Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնում 2012թ. հուլիսին քրեական գործ է հարուցվել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն: «Հարուցումից հետո Սուքիասյանն ընդամենը մեկ անգամ էր ներկայացել հարցաքննության, որից հետո ընդհատակ էր անցել, ապա մեկնել Աֆրիկա՝ կարգի բերելու իր գործերը»,- գրել էր «Հրապարակ»-ը և հավելել, որ Սուքիասյանին, սակայն, մեր ոստիկանությունում այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց:

 

Ոստիկանության մեր աղբյուրները մեզ տեղեկացրին, որ վերը նշվածը փոքր-ինչ այլ կերպ է եղել: Պարզվում է` ոստիկանության աշխատակիցները Փայլակ Հայրապետյանի դիմումից հետո փորձել են բերման ենթարկել «հրաշալի եռյակի» հիմնական գործող անձին` Նավասարդ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին, որին կարողացել են հայտնաբերել Բագրատաշենի սահմանը հատելիս, սակայն շատ արագ գործին միջամտել են շատ ազդեցիկ մարդիկ (կարծում ենք` այս դեպքում կարելի է ենթադրել, թե խոսքն ում մասին է), ինչից հետո նրան ճարահատյալ ազատ են արձակել: Ըստ ականատեսների` Աշոտ Սուքիասյանին ոստիկանության մոտ սպասելիս է եղել անձամբ ինքը` Նավասարդ Կճոյանը, որն իր «Բենթլի»-ով ապահովել է կասկածյալի անվտանգ հեռացումը Հայաստանի Հանրապետությունից: