| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը. հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հունիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին մեկ փակ մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Այնուհետև, հունիսի 6-ին կանցկացնի ևս մեկ մարզում:
Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:
Լուսանկարը` ՀՖՖ-ի պաշտոնական կայքից: