Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի մարզի Աշնակ համայնքի բնակիչներն արդեն սկսել են մտահոգվել գազի սակագնի սպասվող բարձրացմամբ:
«Աթար ենք վառելու կամ էլ վերջում մենք մեզ պետք է վառենք: Բայց ի՞նչ անենք, ո՞ւմ գլուխը հելնենք ջարդենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովվել է Աշնակի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը: Համայնքապետն ափսոսում է, որ գյուղում կան 300 չամուսնացած երիտասարդ աղջիկ և տղա:
«Պատճառը սոցիալապես վատ պայմաններն են: Աշխատանք չունեն, որ ամուսնանան: Իրենք իրենց գլուխը չեն կարողանում պահել: Այդ երիտասարդների 80 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, բայց այսօրվա դրությամբ ոչ ոք աշխատանք չունի: Այս հարցով տարին երեք անգամ դիմում եմ Սերժ Սարգսյանին, որ չեն անում, էլ ի՞նչ անեմ: Ես էլ ՀՀԿ-ական գյուղապետ եմ՝ ոչ բարով ու խերով»,-ծիծաղելով ասել է գյուղապետը:
Գյուղում այս պահին ապրում է 1200 բնակիչ, իսկ դպրոցի աշակերտների թիվը կազմում է 135, մինչդեռ տարիներ առաջ եղել է գրեթե կրկնակի՝ 260: