|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Այսօր առավոտից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ սեռական փոքրամասնությունների. տեղեկացնում է Apsny.ge-ն:
Խորհրդարանի շենքի առջեւ մի քանի տարբեր խմբեր են հավաքվել` հոգեւորականներ` հավատացյալ հոտով, ոչ կառավարական կազմակերպություններ, նախկին քաղբանտարկյալներ, նաեւ Եհովայի վկաների դեմ պայքարով հայտնի, սկանդալային Բասիլ Մկալավիշվիլին` իր հետեւորդների հետ, որոնք զինված են եղինջով եւ պատրաստվում են դրանով դիմավորել միասեռականներին:
Բողոքի ակցիայի մասնակիցների նպատակը այսօր անցկացվելիք` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների ակցիային խոչընդոտելն է: