|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ՀՀ քաղաքացիներիս վրա շատ ավելի թանկ է արժեցել, քան կարելի է պատկերացնել: «Ժողովուրդ»-ը վերջերս գրել էր, որ երդմնակալության օրվա համար նախագահականը 5.8 մլն դրամ ծախսել էր ուղեգորգեր գնելու, 17 մլն դրամ էլ՝ այդ արարողությանը մասնակից պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Սակայն հասկանալի է, որ ծախսերը միայն այսքանով չեն սահմանափակվել:
Եվ ահա, թերթին հայտնի է դարձել, որ երդմնակալության ու դրան նախորդող օրերին միայն մատուցողներին վճարվել է 125-206 հազար դրամ. այդպես վճարել են մոտ 10 հոգու: Բացի այդ, մոտ 10 հոգի էլ այդ օրն աշխատել է որպես միջոցառումները սպասարկող տեխնիկական աշխատող. այդ անձանց էլ վճարել են 58-86 հազար դրամ' ամեն մեկին անհատական: Այդպես միայն սպասարկողներին վճարվել է մոտ 2 մլն 334 հազար դրամ: